«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի և ՀՀ հարկային օրենսգրքի դրույթների կիրարկման նպատակով հաստատվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների պաշտոնական ցանկը (Որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ տարածվելով 2025թ․ հունվարի 1-ից, իսկ որոշ դրույթներ՝ 2024թ․ հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա):
Պետական աջակցության հիմնական գործիքները (գործատուների համար):
Վերաբերում է այն սուբյեկտներին, որոնք զբաղվում են կառավարության սահմանված բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակներով․
- Եկամտային հարկի փոխհատուցում՝
◼ Ցանկում ներառված մասնագիտական աշխատանք իրականացնող աշխատանքային միգրանտներին (60%-ի չափով)
◼ Նոր աշխատողներին` ցանկում ներառված մասնագիտական աշխատանքի անցնելու պահից 3 օրացուցային տարիների համար (60%-ի չափով)
◼ Ցանկում ներառված մասնագիտական աշխատանք կատարող` վերապատրաստում անցած աշխատողներին (50%-ի չափով) - 2026թ․ հունվարի 1-ից՝
◼60% փոխհատուցում՝ աշխատանքային միգրանտների եկամտային հարկից - Աջակցության սահմանաչափ՝
◼ Բոլոր աշխատողների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50%-ը
Հարկային արտոնություններ շահութահարկ վճարող ռեզիդենտների համար՝
3.1. 200 % նվազեցում աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարումներից`
◼ Հաստատված ցանկում ներառված մասնագիտական աշխատանք կատարող անձնակազմի համար
◼ Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխանող և մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացած գիտական հետազոտություններում և փորձարարական մշակումների աշխատանքներում ներգրավված մասնագետների համար
3.2. Եկամտային հարկի նվազեցված դրույքաչափ՝ 10%
◼ Հետևյալ մասնագետների համար՝ ներգրավված գիտական կամ փորձարարական աշխատանքներում, այդ թվում՝ սեփական կարիքների համար իրականացվող նախագծերում
Ովքե՞ր են ընդգրկված պաշտոնական ցանկում