Պետական կրթաթոշակային նոր ծրագիր է ներդրվել՝ աջակցելու Հայաստանի ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների աշխատակիցներին արտերկրի առաջատար համալսարաններում սովորելու համար:

ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների ուսումը օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում խթանելու նպատակով սահմանվել է պետական կրթաթոշակի տրամադրման կարգ (06․03․2025թ․ Կառավարության թիվ 267-Ն որոշում (ուժի մեջ է 21․03․2025թ․)
🔹 Ո՞վ կարող է ստանալ․
ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության այն աշխատակիցը, ով առնվազն 2 տարի աշխատում է տվյալ գործատուի մոտ, եթե գործատուն փոխհատուցում է ուսման վարձի առնվազն 50%-ը։
🔹 Ո՞ր բուհերում․
• Բակալավրի ծրագրեր՝ լավագույն 65 բուհերն ըստ Shanghai Ranking կայքի։
• Մագիստրոսական ծրագրեր / ասպիրանտուրա՝ լավագույն 75 բուհերն ըստ Shanghai Ranking կայքի։
🔹 Տրամադրվող կրթաթոշակի կամ համաֆինանսավորման չափը․
Մնացորդային ուսման վարձի չափով, բայց ոչ ավելի, քան 10 միլիոն ՀՀ դրամ՝ տարեկան։
🔹 Լրացուցիչ պարտավորություններ․
Աշխատակիցը պետք է ուսումից հետո առնվազն 3 տարի աշխատի նույն գործատուի մոտ։ Պայմանագրի խախտման դեպքում՝ գործատուն պետությանը փոխհատուցում է պետության կողմից տրամադրված ընդհանուր կրթաթոշակի կամ համաֆինանսավորման ընդհանուր գումարի կրկնապատիկը:

Կիսվել ընկերների հետ