Սույն կայքէջում ներկայացված տեղեկատվությունը նախատեսված է բացառապես ընդհանուր ծանոթության համար և չպետք է դիտվի որպես իրավաբանական, հարկային կամ այլ մասնագիտական խորհրդատվություն՝ «Բադասյան Քնսալթինգ» ՍՊԸ–ի կողմից։ Չնայած այն հանգամանքին, որ ընկերությունը գործադրում է բոլոր ջանքերը հրապարակված նյութերի ճշգրտությունն ու արդիականությունը ապահովելու համար, «Բադասյան Քնսալթինգ» ՍՊԸ–ն պատասխանատվություն չի կրում որևէ վնասի, կորստի կամ բացասական հետևանքների համար, որոնք կարող են առաջանալ սույն կայքում տեղադրված տեղեկատվության օգտագործման կամ այդ տեղեկատվության վրա հիմնված որոշումների արդյունքում։ Խորհուրդ է տրվում օգտվողներին ստանալ մասնագիտական խորհրդատվություն՝ համապատասխան իրենց կոնկրետ իրավիճակին, մինչ կայքում հրապարակված տեղեկատվության հիման վրա որևէ որոշում կայացնելը։
Կայքի ամբողջ բովանդակությունը, ներառյալ տեքստերը, գրաֆիկական պատկերները, նկարները և այլ նյութերը, պաշտպանված են հեղինակային իրավունքի մասին օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով։ Բովանդակության բոլոր իրավունքները պատկանում են «Բադասյան Քնսալթինգ» ՍՊԸ–ին։ Կայքի նյութերի որևէ չարտոնված օգտագործումը, վերարտադրությունը, տարածումը, փոխանցումը կամ պահպանումը խստիվ արգելվում է։ Այս կայքից ցանկացած նյութի վերարտադրությունը կամ տարածումը՝ ցանկացած ձևով կամ միջոցներով, առանց «Բադասյան Քնսալթինգ» ՍՊԸ–ի նախնական գրավոր համաձայնության հանդիսանում է հեղինակային իրավունքի խախտում և կարող է հանգեցնել դատական գործընթացների։
Կայք մուտք գործելը և այն օգտագործելը չի նշանակում, որ ձեր և «Բադասյան Քնսալթինգ» ՍՊԸ-ի միջև ստեղծվել է հաճախորդի և խորհրդատուի հարաբերություն։ Նման հարաբերություններ ստեղծվում են միայն գրավոր համաձայնության ստորագրմամբ, որտեղ սահմանվում են մատուցվող ծառայությունների ծավալը, վարձատրության չափը և համագործակցության այլ պայմանները։ Նման համաձայնագրի բացակայության դեպքում օգտվողի և «Բադասյան Քնսալթինգ» ՍՊԸ-ի միջև որևէ մասնագիտական կամ գաղտնի հարաբերություն չի առաջանում։
Օգտվելով սույն կայքէջից՝ դուք հաստատում եք, որ կարդացել եք, հասկացել եք և համաձայն եք սույն պայմաններին։ Եթե համաձայն չեք որևէ կետի հետ, խնդրում ենք զերծ մնալ կայքի օգտագործումից։