Համապարփակ հարկային լուծումներ հայկական օրենսդրության և միջազգային ստանդարտներին համապատասխան

Մենք տրամադրում ենք մասնագիտական հարկային խորհրդատվություն, որը միտված է իրավաբանական և ֆիզիկական անձանց արդյունավետ գործունեության ապահովմանը և օպտիմալացմանը լավագույն միջազգային պրակտիկային համապատասխան՝ ներառյալ ՏՀԶԿ առաջարկությունները և համաշխարհային թափանցիկության պահանջները։

​Մեր ծառայությունները ներառում են`

  • Հարկային խորհրդատվություն իրավաբանական և ֆիզիկական անձանց համար

  • Հարկային ռիսկերի գնահատում և դրանց նվազեցման ռազմավարությունների մշակում

  • Անհատական հարկային ռազմավարությունների մշակում

  • Կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի կիրառման հարցերով խորհրդատվություն

  • Հարկային ստուգումների և հարկային վեճերի առաջացման ընթացքում շահերի ներկայացում