Համապարփակ իրավական և հարկային խորհրդատվություն տարբեր ոլորտներում իրականացվող ՊՄԳ նախագծերի մշակման և ներդրման ուղղությամբ

Մենք տրամադրում ենք իրավական և հարկային աջակցություն ՊՄԳ ծրագրերի մշակման և իրագործման բոլոր փուլերում։ Մեր ծառայություններն ընդգրկում են ծրագրերի ռազմավարական նախագծում, իրավական և կարգավորող դաշտի վերլուծություն, ռիսկերի բաշխման մոդելների մշակում, պետական գնումների ուղեցույցի մշակում, պայմանագրային բանակցություններ, ինչպես նաև հարկման արդյունավետ մոդելի մշակում։ Մենք աջակցում ենք ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի հաճախորդներին՝ ՊՄԳ ծրագրերի ողջ տևողության ընթացքում ապահովելով իրավական համապատասխանություն, ծրագրի ֆինանսական կառավարման աջակցություն և վեճերի արդյունավետ լուծումներ։

Մեր ծառայությունները ներառում են՝

  • ՊՄԳ ծրագրերի ռազմավարական կառուցվածքի ձևավորում և համապատասխան ՊՄԳ մոդելների ընտրություն

  • Իրավական դաշտի գնահատում և ռիսկերի բաշխման խորհրդատվություն

  • Իրավական աջակցություն պետական գնումների և մրցույթների կազմակերպման գործընթացներում

  • Պայմանագրերի կազմում, փորձաքննություն և բանակցային գործընթացների իրավաբանական ուղեկցում

  • Հարկման մոդելների մշակում և ՊՄԳ ծրագրերի ֆինանսավորման օպտիմալացում

  • ՊՄԳ պայմանագրերին առնչվող վեճերի լուծմանը և դատական գործընթացներին աջակցություն