Կառավարության` 2025 թվականի մարտի 20-ի թիվ 318-Ն որոշմամբ սահմանվել են հատուկ պայմաններ՝ ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող և որոշակի աշխատանք կատարող 16-18 տարեկան անձանց համար, ովքեր`

  • մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատում են ալկոհոլային խմիչքների արտադրության մեջ կամ
  • ներգրավված են ՀՀ օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր կամ վնասակար աշխատանքներում կամ
  • ներգրավված են ՀՀ օրենսդրությամբ սահմանված` մինչև տասնութ տարեկան անձանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքներում։

Որոշմամբ հստակեցվում են գործատուի պարտականությունները՝ նպատակ ունենալով ապահովել երիտասարդ աշխատողների առողջության, անվտանգության և բարոյականության պաշտպանությունը։

Որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թ․ ապրիլի 21-ից։

Կիսվել ընկերների հետ