Գաղտնիության քաղաքականություն

«Բադասյան Քնսալթինգ» ՍՊԸ–ում մենք բարձր ենք գնահատում ձեր անձնական տվյալների գաղտնիությունը և ձգտում ենք ապահովել այն տեղեկությունների անվտանգությունը, որոնք դուք վստահում եք մեզ։ Սույն Գաղտնիության քաղաքականությունը ներկայացնում է, թե ինչ տվյալներ ենք մենք հավաքում, ինչպես ենք դրանք օգտագործում և ինչ միջոցներ ենք ձեռնարկում դրանց պաշտպանության համար՝ www.bnc.am կայքը օգտագործելիս:

1․ Ինչ տեղեկատվություն ենք մենք հավաքում
Կայք այցելելիս՝ կարող են հավաքագրվելել հետևյալ տեսակի տեղեկություններ․

Անձնական տվյալներ՝ ինչպես օրինակ ձեր անունը, էլ. փոստի հասցեն, հեռախոսահամարը, ընկերության անունը կամ այլ տվյալներ, որոնք դուք տրամադրում եք մեզ՝ կապի ձևերի կամ կայքի այլ գործառույթների միջոցով։

Օգտագործման տվյալներ՝ տեղեկատվություն ձեր փոխգործակցության վերաբերյալ կայքի հետ՝ այցելած էջեր, այցի տևողություն, սարքի տեսակը կամ օգտագործվող բրաուզերը։

Cookie ֆայլեր՝ կայքի աշխատանքի որակը բարելավելու համար մենք օգտագործում ենք cookie ֆայլեր՝ փոքր տեքստային ֆայլեր, որոնք պահպանվում են ձեր սարքում։ Դրանք թույլ են տալիս վերլուծել օգտատերերի վարքագիծը և անհատականացնել կայքի օգտագործման փորձը։

2․ Ինչպես ենք օգտագործում ձեր տեղեկատվությունը
Հավաքված տվյալներն օգտագործվում են հետևյալ նպատակներով․

Ձեր հարցումներին պատասխանելու, հայցվող ծառայությունները մատուցելու և անհատական աջակցություն ցուցաբերելու համար։

Օգտատերերի վարքագծի վերլուծության և կայքի բարելավման համար՝ ըստ ձեր կարիքների։

Ձեզ տեղեկացնելու համար նորությունների, թարմացումների կամ ծառայությունների մասին, որոնք կարող են հետաքրքրել ձեզ։

3․ Ձեր տեղեկատվության պաշտպանությունը
Մենք կիրառում ենք հուսալի տեխնիկական և կազմակերպչական միջոցներ՝ ձեր անձնական տվյալները ոչ լիազորված հասանելիությունից, կորստից կամ չարաշահումից պաշտպանելու համար։ Այնուամենայնիվ, համացանցի միջոցով փոխանցվող տեղեկատվության անվտանգությունն ամբողջությամբ երաշխավորել հնարավոր չէ։

4․ Տվյալների փոխանցում երրորդ անձանց
Մենք չենք վաճառում և չենք տրամադրում ձեր անձնական տվյալները երրորդ կողմերին, սակայն որոշ դեպքերում կարող ենք փոխանցել տվյալներ վստահելի գործընկերներին կամ ծառայություններ մատուցող կազմակերպություններին, որոնք աջակցում են կայքի կառավարմանը կամ ծառայությունների մատուցմանը։ Այս կողմերը պարտավորվում են պահպանել գաղտնիությունը և օգտագործել տվյալները միայն համաձայն մեր պայմանավորվածության։

5․ Cookie ֆայլեր և հետագծելիության տեխնոլոգիաներ
Օգտագործելով մեր կայքը՝ դուք համաձայնում եք cookie ֆայլերի օգտագործմանը։ Դուք կարող եք փոխել cookie-ի կարգավորումները ձեր բրաուզերում, սակայն դրանց անջատումը կարող է սահմանափակել կայքի որոշ բաժինների գործառույթները։

6․ Ձեր իրավունքները
Դուք իրավունք ունեք․

Պահանջել ձեր անձնական տվյալների հեռացում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքը պահանջում է դրանց պահպանումը։

Մերժել գովազդային հաղորդագրությունների ստացումը՝ օգտագործելով մեր նամակներում առկա հրաժարվելու հղումը կամ ուղիղ կապ հաստատելով մեզ հետ։

7․ Հղումներ երրորդ կողմերի կայքերին
Մեր կայքում կարող են տեղադրված լինել հղումներ երրորդ կողմերի կայքերին։ Մենք պատասխանատվություն չենք կրում այդ կայքերի գաղտնիության քաղաքականության կամ բովանդակության համար։ Խորհուրդ ենք տալիս ծանոթանալ այդ կայքերի կանոններին՝ որևէ տվյալ տրամադրելուց առաջ։

8․ Գաղտնիության քաղաքականության փոփոխություններ
Մենք իրավունք ենք վերապահում փոփոխություններ կատարել սույն Գաղտնիության քաղաքականության մեջ։ Թարմացումները կհրապարակվեն այս էջում՝ նշելով վերջին փոփոխման ամսաթիվը։ Խորհուրդ ենք տալիս պարբերաբար այցելել այս էջ՝ տեղեկացված լինելու համար։

Եթե ունեք հարցեր կամ առաջարկություններ մեր գաղտնիության քաղաքականության վերաբերյալ, կարող եք կապ հաստատել մեզ հետ կայքում առկա կապի ձևի միջոցով։