Man and Woman Looking at Computer

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի և ՀՀ հարկային օրենսգրքի դրույթների կիրարկման նպատակով հաստատվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների պաշտոնական ցանկը (Որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ տարածվելով 2025թ․ հունվարի 1-ից, իսկ որոշ դրույթներ՝ 2024թ․ հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա):
Պետական աջակցության հիմնական գործիքները (գործատուների համար):
Վերաբերում է այն սուբյեկտներին, որոնք զբաղվում են կառավարության սահմանված բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակներով․

  1. Եկամտային հարկի փոխհատուցում՝
    Ցանկում ներառված մասնագիտական աշխատանք իրականացնող աշխատանքային միգրանտներին (60%-ի չափով)
    Նոր աշխատողներին` ցանկում ներառված մասնագիտական աշխատանքի անցնելու պահից 3 օրացուցային տարիների համար (60%-ի չափով)
    Ցանկում ներառված մասնագիտական աշխատանք կատարող` վերապատրաստում անցած աշխատողներին (50%-ի չափով)
  2. 2026թ․ հունվարի 1-ից՝
    60% փոխհատուցում՝ աշխատանքային միգրանտների եկամտային հարկից
  3. Աջակցության սահմանաչափ՝
    Բոլոր աշխատողների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50%-ը
    Հարկային արտոնություններ շահութահարկ վճարող ռեզիդենտների համար՝
    3.1. 200 % նվազեցում աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարումներից`
    Հաստատված ցանկում ներառված մասնագիտական աշխատանք կատարող անձնակազմի համար
    Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխանող և մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացած գիտական հետազոտություններում և փորձարարական մշակումների աշխատանքներում ներգրավված մասնագետների համար
    3.2. Եկամտային հարկի նվազեցված դրույքաչափ՝ 10%
    Հետևյալ մասնագետների համար՝ ներգրավված գիտական կամ փորձարարական աշխատանքներում, այդ թվում՝ սեփական կարիքների համար իրականացվող նախագծերում

Ովքե՞ր են ընդգրկված պաշտոնական ցանկում

  • Ծրագրային ապահովման ճարտարապետ

  • Արհեստական բանականության ինժեներ

  • Տվյալների ինժեներ

  • Կիբեռանվտանգության մասնագետ

  • Թվային խաղերի ծրագրավորող

  • Էթիկական հաքեր

  • Վեբ ծրագրավորող

  • ՏՀՏ համակարգի ադմինիստրատոր

  • DevOps ճարտարագետ` ամպային տեխնոլոգիաների

  • ՏՀՏ համակարգերի ինտեգրման խորհրդատու

  • ՏՏ աուդիտոր

  • Վերլուծաբան՝ տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների վերականգնող

Կիսվել ընկերների հետ