
Սպասվում են կարևոր փոփոխություններ ՀՀ քաղաքացիական և հարկային օրենսգրքերում, ինչպես նաև սահմանափակ պատասխանատվությամբ և բաժնետիրական ընկերությունների մասին օրենքներում, որոնց շրջանակում սահմանվում է փոխարկելի փոխառության հասկացությունը։
🔹 Ի՞նչ է փոխարկելի փոխառությունը։
Դա այն փոխառությունն է, որը ներդրողը կարող է հետագայում փոխարկել ընկերության բաժնեմասի կամ բաժնետոմսի՝ համաձայն պայմանագրի։
🔹 Ի՞նչ հնարավորություններ է սա ստեղծում։
• Ավելացնում է ներդրումների ճկունությունը
• Հստակեցնում է ներդրողի իրավական դիրքը
• Խթանում է վաղ փուլում ընկերությունների ֆինանսավորումը
🔹 Ի՞նչ է նախատեսվում հարկային մասով։
Հարկային հետևանքների առաջացման մասով սահմանվել է, որ պայմանագրի հիման վրա վճարման ենթակա տոկոսները բաժնեմասի կամ բաժնետոմսի փոխարկելու դեպքում համարվում են վճարված փոխարկման պահին։
Այս փոփոխությունները կարևոր քայլ են ուղղված բիզնես միջավայրի բարելավմանը և ներդրումային գործիքակազմի ընդլայնմանը։