Բարձրացրեք ձեր բիզնեսի արդյունավետությունը ռազմավարական կառավարման գործիքների միջոցով

Վստահելի կորպորատիվ կառավարման համակարգը հանդիսանում է երկարաժամկետ աճի և ներդրողների վստահության առանցքային պայման։ «Բադասյան Քնսալթինգ»-ը աջակցում է հայկական և միջազգային ընկերություններին՝ ներդնելու կայուն կառավարման մոդելներ, որոնք ապահովում են հաշվետվողականություն, նորմատիվ պահանջների պահպանում և արդյունավետ որոշումների կայացում։

Մեր ծառայությունների շրջանակը ներառում է․

  • Կառավարող մարմինների գործունեությունը կարգավորող նորմերի մշակում (կանոնադրություն, խորհրդի գործունեության կարգ, ներքին ընթացակարգեր), բաժնետիրական պայմանագրերի մշակում, բաժնետերերի փոխհարաբերությունների կարգավորում, վերակազմակերպման, լուծարման և սնանկացման գործընթացների վերաբերյալ խորհրդատվություն, գործող կառավարման համակարգերի գնահատում, կորպորատիվ կառավարման կանոնակարգերի մշակում՝ ՏՀԶԿ միջազգային ստանդարտներին համապատասխան և ընկերության հանրայնացման (IPO) վերաբերյալ խորհրդատվություն և փաստաթղթերի մշակում տեղական և միջազգային ֆոնդային բորսաներում բաժնետոմսերի տեղաբաշխման նպատակով

  • Կանոնակարգային շրջանակի մշակում, ռազմավարական նպատակների սահմանում և իրավական փաստաթղթերի կազմում՝ միջազգային լավագույն փորձի վերլուծության և համաշխարհային ստանդարտներին համապատասխանեցման հիման վրա

  • Բանակցությունների վարում տեղական և միջազգային շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ դոնոր կազմակերպությունների հետ, ինչպես նաև խորհրդակցությունների, հարցազրույցների և բազմակողմ հանդիպումների կազմակերպում՝ փորձագիտական և ինստիտուցիոնալ կարծիքների հաշվառման նպատակով

  • Արդյունավետ հաշվետվողականության, ռազմավարական հաղորդակցության և թափանցիկության ապահովում ծրագրի իրականացման ողջ փուլերի ընթացքում